News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:

Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությունների համաշխարհային համագործակցության ու փոխգործակցության շրջանակները եւ որպես հետեւանք՝ այդ գիտությունների ձեռքբերումները արդյունաբերությունում, առեւտրային գործունեությունում եւ հասարակական կյանքում կիրառելը: Ֆրանսիայում տեղակայված չափերի եւ կշիռների միջազգային բյուրոյում պահպանվում են Միջազգային համակարգի միավորների չափորոշիչները՝ մետրի, կիլոգրամի, իոնացված հետազոտությունների միավորների, էլեկտրական դիմադրության:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ