News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պաբլո Պիկասոյի «Նատյուրմորտ» (1921 год) նկարը խաղարկվել է այն վիճակախաղի ժամանակ, որը կազմակերպվել է Christie's աճուրդային տան ֆրանսիական գրասենյակի կողմից՝ «Պիկասոն՝ 100 եվրոյով» ակցիայի շրջանակներում։ Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել են կազմակերպիչները, հաղթող է դարձել Իտալիայի մի բնակչուհի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Շնորհավորում ենք Կլաուդիա, դուք շահեցիք 1 միլիոն եվրո արժողությամբ այս նկարը։ Դուք միլիոնատեր դարձաք»,- վիճակահանության արդյունքները հայտարարելիս բացականչել է աճուրդային տան ներկայացուցիչը։

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր 100 եվրո արժողությամբ տոմս ձեռք բերել։ Դրանց վաճառքը սկսվել էր դեռեւս 2019-ի աշնանը, սակայն վիճակահանությունը երկու անգամ հետաձգվել էր։ Ընդհանուր առմամբ, վաճառքի էր հանվել 200 000 տոմս։

Հավաքված միջոցները պետք է փոխանցվեն ֆրանսիական Care («Հոգատարություն») հասարակական կազմակերպությանը։ Այն պլանավորում է այդ գումարները ծախսել Աֆրիկայում, այդ թվում՝ Մադագասկարում, Կամերունում եւ Մարոկկոյում ջրային ենթակառուցվածքներ ստեղծելու եւ բարելավելու նախագծերի վրա։

Նկարը, որ գլխավոր մրցանակն էր, մինչ այսօր պատկանում էր մասնավոր կոլեկցիոներ Դավիթ Նամադին։ 2019-ի հոկտեմբերին այն ցուցադրվել էր Փարիզում Ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառում, ինչից հետո տեղափոխվել էր Պիկասոյի փարիզյան թանգարան, որի վարչակազմը աջակցել էր այս խաղարկությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ