News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այլեւս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող` քաղաքի եւ բնակիչների շահերին հակասող որոշումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեռկավար Դավիթ Խաժակյանը եւ լուսանկարներ տեղադրել:

Նա, մասնավորապես, նշել է. «Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության եւ ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը:

Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» եւ «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից:

Ինքնակամ եւ ոչ ինքնակամ կառույցներով քաղաքի ապականումը դարձել է նոր քաղաքային իշխանությունների դիմագիծը: Նրանք շարունակում են գերակա համարել առանձին անհատների բիզնես շահերը` թույլատրելով զբաղեցնել կենտրոնում սակավաթիվ ազատ մակերեսները:

Եվ նախգիծը եւ շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը»:

Այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին...

Опубликовано Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան Четверг, 21 мая 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ