News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք հակված չենք դասեր քաղել պատմությունից: Գերագույն խորհրդի (առաջին խորհրդարան) ձեւավորման 30-ամյակի կապակցությամբ մամուլի ասուլիսին մման փիլիսոփայական դիտարկում արեց նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Եթե էքսկուրս ենք կատարում պատմության մեջ, ապա՝ բացառապես վարկաբեկելու եւ խեղաթյուրելու նպատակով: Բայց դասեր քաղելու ցանկություն եւ սովորություն չկա: Մենք չենք պարզում հանգամանքներն եւ պատճառները՝ հետագայում սխալներից խուսափելու համար: Այս տեսանկյունից Գերագույն խորհրդի աշխատանքն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում: Սակայն ոչ փորձագետները, ոչ մասնագետները չեն սկսել ուսումնասիրել այս ժամանակահատվածը նման համատեքստում. որքանո՞վ է հաջողվել կամ ձախողվեց դրա առաքելությունը եւ ինչու՞»,- նշեց Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ իրադարձություններ պայմանավորված են ընդհանուր պատմական գործընթացներով: «ԽՍՀՄ-ի փլուզումը մեզանով պայմանավորված չէր, չնայած շատերն այլ կերպ են կարծում»,- պարզաբանեց նա: Հարությունյանի խոսքով՝ ցանկացած հեղափոխական շրջանում անհատականությունն է կարեւոր: Սակայն պատասխանատվությունն իր հետ քաղաքական կամավորության որոշակի բաժին է բերում: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Հարցը դրա մասնաբաժնի եւ հակակշռի մեջ է, նշեց Հարությունյանը՝ նկատի ունենալով այդ ժամանակվա երկրի ղեկավարությանը:

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ ղարաբաղյան շարժման ընթացքում միջազգային հանրության համակրանքը մեր կողմն էր, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ճիշտ կատարել հակամարտության շեշտադրումները՝ հարձակում ժողովրդավարական կղզյակի վրա, որը Հայաստանն էր: Այս համատեքստում Հարությունյանը շեշտեց Գերագույն խորհրդի քաղաքական կշիռը, ինչը հիմնականում պայմանավորված է նրա նախագահ Բաբկեն Արարքցյանի անձով:

«Պատահական չէ, որ Բիշքեկի պայմանագիրը ստորագրվել էր խորհրդարանների միջեւ»,- նշեց Հարությունյանը: Ինչ վերաբերում է կոռուպցիային եւ այլ բացասական երեւույթներին, ապա Հարությունյանը կարծում է, որ իշխանություններն ընդհանրապես եւ խորհրդարանականները մասնավորապես պատրաստ չէին դիմակայել՝ փորձի բացակայության և այլ պատճառներով:

Սակայն նրանք կարողացան փրկել հասարակությունն ավելի լուրջ հետեւանքներից: Եվ պատերազմում հաղթանակը, ի թիվս այլ բաների, գրանցվել էր իշխանությունների քաղաքականության շնորհիվ: Ես ինքս չեմ կիսում ՀՀՇ-ի մոտեցումները, բայց դրական կետերը պետք է խոստովանել, նշեց Հարությունյանը: Բոլոր թերություններով հանդերձ, Գերագույն խորհուրդը, այնուամենայնիվ, կատարեց իր պատմական առաքելությունը, եզրափակեց Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ