News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում հիմա հեղափոխություն է տեղի ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ դիմելով գյուղացիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ զբաղվում ենք գործով, այդ ընթացքում ծագում են հարցեր, որոնց պատասխանը մենք չենք իմացել, չգիտենք ու չենք ուզում իմանալ: Հիմա առաջին անգամ է, որ գյուղացին գիտելիքի  հարց է բարձրացնում: Նախկինում նման բան ես չեմ հիշում: Այսինքն ոլորտում տեղափոխություն է տեղի ունենում:

Նախկինում, երբ գյուղացուն ասում էինք՝ ինչ-որ բան գուցե ճիշտ չեք անում, մեզ ասում էին՝ այ քեզ բան, մենք հազար տարի ծիրան ենք աճացրել, դու եկել ես ասում ես՝ ճիշտ չես անում: Իսկ հիմա գյուղացին ասում է, որ գիտելիքի խնդիր կա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ