News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիրակի Հոնկոնգում ձեռնարկվել են անվտանգության ուժգնացված միջոցառումներ․ այնտեղ ոստիկանությունը փորձում է կասեցնել փողոցներում ցույցերի վերսկսումը։ Մասնավորապես, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ցուցարարների խմբերին ցրելու համար Քոզուեյ բեյ շրջանում։

ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով՝ հսկողության տակ են վերցված կառավարական օբյեկտները եւ Չինաստանի կենտրոնական իշխանությունների գրասենյակները․ այդ շենքերը արգելափակված են պլաստիկից երկու մետր բարձրությամբ արգելապատնեշներով։ Կարեւորագույն խաչմերուկներում տեսանելի են պարեկային ծառայության մեքենաները, որոնք կանգնեցնում եւ ստուգում են կասկածելի թվացող մեքենաները։ Փողոցներից մեկում հերթապահում է ջրցան մեքենան։

Ավելի վաղ հարյուրավոր երիտասարդներ փորձել են հավաքվել Քոզուեյ բեյ առեւտրային շրջանում՝ ի նշան բողոքի Պեկինի ծրագրերի դեմ, որը պատրաստվում է օրենք ընդունել Հոնկոնգում ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանները նախազգուշացրել են, որ ցուցարարները մասնակցում են անօրինական հավաքներին եւ խախտում սոցիալական հեռավորության կանոնները համավարակի պայմաններում, երբ արգելվում է հավաքվել ավելի քան ութ հոգանոց խմբերով։ Առանձին ցուցարարներ նետել են ոստիկանների ուղղությամբ ձեռքի տակ եղած ամեն ինչ, որին ի պատասխան ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի մարդ բերման է ենթարկվել։ Որոշ շրջաններում խախտվել է տրանսպորտի աշխատանքը։

Վերջին ամիսներին դա առաջին փողոցում կայացած ցույցն է Հոնկոնգում։ Դրա մասնակիցները խուսափում են, որ նոր օրենքը կճնշի տեղաբնակների իրավունքներն ու ազատությունները, կհակասի «մեկ երկիր, երկու համակարգ» մոտեցմանը եւ կխախտի շրջանի ինքնավարությունը։ Օրինագիծը ներառվել է Պեկինում ընթացող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի օրակարգում։ Ցուցարարները նաեւ քննադատության են ենթարկել ծրագրերը Հոնկոնգում Չինաստանի հիմնը հարգելու մասին օրինագիծը։

2019 թվականի հունիսին Հոնկոնգում սկսվել էին զանգվածային ցույցեր, քանի որ տեղական իշխանությունները մտադիր էին ընդունել արտահանձնման մասին օրինագիծ, որը թույլ է տալիս արտահանձնել Հոնկոնգի իրավախախտներին Չինաստանին։ Չնայած այդ օրենսդրական նախաձեռնության արձագանքին՝ ընդդիմության կողմնակիցները շարունակում էին հակակառավարական ելույթները, որոնք տեւել են մինչեւ նոյեմբերի կեսերը եւ ուղեկցվել են ճանապարհների արգելափակմամբ, հրկիզումներով եւ վանդալիզմի գործողություններով։ Վերջին ամիսներին քաղաքում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ