News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարն իր ՖԲ գրառմամբ մի քանի օրից սպասվող մահերի կտրուկ աճի անոնս արեց, իսկ վարչապետն իր «լայվով» շտապեց դրա պատասխանատվությունը «դուրս գրել» հպարտ քաղաքացիների վրա (նա երկար–բարակ խոսում էր դիմակներից)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանցավոր անգործությունը և նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը

Առողջապահության նախարարն իր ՖԲ գրառմամբ մի քանի օրից սպասվող մահերի կտրուկ աճի անոնս արեց, իսկ վարչապետն իր «լայվով» շտապեց դրա պատասխանատվությունը «դուրս գրել» հպարտ քաղաքացիների վրա (նա երկար–բարակ խոսում էր դիմակներից)։

Ցավոք սրտի, իրականություն է դառնում մեր այն կանխատեսումը, որ Հայաստանը կորոնավիրուսային հարցում գնում է Իտալիայում արձանագրված սցենարով։ Ընդորում՝ ավելի շուտ, քան կանխատեսվել էր։

Եթե սրան գումարում ենք սոցիալ–տնտեսական ոլորտում տիրող իրավիճակը և խորացող ճգնաժամը, ապա պատկերը ողբերգական է դառնում։

Սա՛ է պոպուլիզմի ու անգրագետ կառավարման գինը։ Բայց մենք դեռ շանս ու ժամանակ ունենք նվազեցնելու մարդկային կորուստները և մեղմելու սոցիալական լարվածությունը։

Նոր կառավարության ձևավորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Մենք կարևորում ենք նաև նոր կառավարության ձևավորման մեթոդաբանությունը։ Այն պետք է լինի հասարական–քաղաքական լայն համախմբման արդյունք, այլ ոչ թե պալատական խարդավանքների հետևանք։

Ազգային համաձայնության կառավարությունը հակաճգնաժամային ֆունկցիա պետք է ունենա։ Այդ կառավարության մանդատը պետք է ժամանակով ու գործողություններով սահմանափակված լինի։ Այդ մանդատը պետք է ներառի՝

1․Հակահամաճարակային արդյունավետ քաղաքականություն՝ Հայաստանը Իտալիայի սցենարից դուրս բերելու նպատակով,

2․Սոցիալ–տնտեսական լարվածության թուլացում,

3․Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրային համախմբման ու պետական ռեսուրսները դեպի մարտահրավերների հաղթահարմանն ուղղելու նպատակով,

4․Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում․ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան կորոնավիրուսային ճգնաժամի ավարտից հետո։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մանդատին, ապա այստեղ խնդիրը պետք է լինի Արցախի բանակցային գործընթացում բացասական զարգացումները կանգնեցնելն ու հայ–ռուսական հարաբերությունները վերականգնելը։ Ռազմավարական բնույթի հարցերն արդեն խորհրդարանական նոր ընտրություններից հետո ձևավորվելիք հետհակաճգնաժամային կառավարության ֆունկցիան է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ