News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները Մեծ Բրիտանիայում այժմյան Հեսլինգթոն գյուղից ոչ հեռու մարդու գլխուղեղի մասեր են հայտնաբերել։ Կղզիների հինավուրց բնակիչը ապրել է մոտ 2500 տարի առաջ, գրում է «Արդիական նորություններ»-ը։

Ինչպես ցույց է տվել ածխածնի թվագրումը, միջին տարիքի մարդը մահացել է մ.թ.ա. 673-ից 482 թվականների միջեւ: Գիտնականները, ուսումնասիրելով հայտնաբերված մնացորդները, ենթադրել են, որ այդ մարդը մահացել է ողնաշարի կոտրվածքից, որը սովորաբար ստանում են կախաղանի հետեւանքով: Ներկայում անհնար է ասել, թե ով է սպանել, եւ ինչու է նա մահացել: Ենթադրյալ պահապատժից անմիջապես հետո տղամարդուն գլուխը կտրել եւ նետել են մանրահատիկ նստվածքով փոսի մեջ: Նրա ուղեղը պահպանվել է դարեր անց, եւ մասնագետները ուշադիր ուսումնասիրել են մոխրագույն նյութի սպիտակուցները:

Ուղեղը կարող է գերազանց պահպանվել բջջային մակարդակում`պահպանելով կապերը նեյրոնների եւ դրանց մարմինների բարդ կառուցվածքում, ինչը չի կարելի ասել մարդու այլ օրգանների մեծ մասի մասին: Մոխրագույն նյութում այդ խնդիրը կատարում է միջանկյալ թելերի մատրիցան, իսկ նեյրոններն, իրենց հերթին, կարող են բավական ժամանակ պահպանել որոշակի ամբողջականություն՝ բջիջները մոլեկուլային մոխրի վերածվելուց հետո: Երկար ժամանակ մասնագետները չափում էին սպիտակուցների քայքայումը նյարդային հյուսվածքի նմուշի մեջ՝ այն համեմատելով հայտնաբերված ուղեղում քայքայված նյութի հետ: Կատարված աշխատանքները օգնել են առաջ քաշել այն տեսակետը, որ գլխի օրգանը պահպանվել է քիմիական տարրի շնորհիվ, որը կանխում է ֆերմենտները ոչնչացնող պրոտեազների հայտնվելը, որոնք ակտիվանում են մարդկանց մահից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ