News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շատ դժվար է ընտրություն կատարել երեխաների եւ այս խաղաղությունը մեզ նվիրած մարդկանց միջեւ: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ապրեսյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ:

«Երեխաները նույն այն մարդիկ են, որոնք մեզ նորից խաղաղություն են նվիրելու»,-ասաց նա:

Խնդիրն այն է, որ ԵԿՄ-ին անհատույց տրվող 8 տարածքներից 4-ը գտնվում են մանկապարտեզների տարածքում:

«Օրինակ, ԵԿՄ-ին տրված հատվածում կարող էր լինել երեխաների մուլտերի սենյակ, կամ մի խումբ ավելի շատ երեխաներ հաճախեն մանկապարտեզ: Մենք պարտավոր ենք մտածել երեխաների մասին եւ պատրաստել նրանց ապագա կյանքին»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին:

Տպել
Ամենաշատ