News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Դեռ երկրորդ երեխային չենք գտել, ում նման գրքույկ տված լինեն, բայց խոսել եմ հրապարակում արած անձի հետ, որը վստահեցրեց, որ իր 9-ամյա տղային տվել են այդ գիրքը, եւ անմիջապես հետո դիմել եմ ոստիկանություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քահլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից արաված հայտարարությանը, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին:

«Հնարավոր է, որ ոչ թե կազմակերպություն լինի, այլ անձ, որը փոչձում է ինչ որ բան հրահրել եւ ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել, արդյոք քայլեչ չի արվում հերթական անգամ ծնողների մոտ էմոցիոնալ խնդիրներ առաջացնելու առումով։ Հույս ունեմ, որ ոստիկանությունը շատ կարճ ժամանակում կբացահատի։ Անգամ Լանզարոտիի կոնվենցիայի էությունից բխելով՝ երեխային դրդել տեղեկանալու․ սա նույնպես մանկապղծության դեպք է։ Կոնվենցիայի բուն նպատակներից մեկը նաեւ նման դեպքերը բացառումն էր եւ եթե կոնվենցիայի հետ են կապում եւ ասում են այս ամենն անում են, որովհետեւ կոնվենցիան է ընդունվել, ընդհակառակը՝ կոնվենցիայիում կան կետեր, որոնք հենց այս երեւույթներն են բացառելու»,- ասաց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերեից մեկը հայտնել էր, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում իր 9-ամյա որդուն։

Միջադեպին անդրարդարձել են նաեւ ԱԺ պատգամավորներ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակիչների կողմից նման ահազանգ չկա։

Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ նախարարությունը որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր․ «Բոլոր նրանք, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»:

Տպել
Ամենաշատ