News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին մեղադրել է աղբյուրների կեղծման մեջ եւ կրկին կոչ է արել վերադարձնել ստացված Պուլիտցերյան մրցանակները, այդ թվում՝ Ռուսաստանի մասին հոդվածների համար:

«Ձախողված New York Times-ը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է՝ Վհուկների անօրինական որսի բոլորովին ոչ կոռեկտ լուսաբանման համար: Նրանք իրենց հետաքննությունները հետեւյալ կերպ են անկացնում. մտածեք ամենավատ բաների մասին, որոնք կարող եք ասել Դոնալդ Թրամփի մասին, ձեւացրեք, թե աղբյուրներ կան, եւ ասեք: Վերադարձեք մրցանակները»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Պուլիցերյան մրցանակի հիմնադիրները, New York Times-ի անձնակազմը մրցանակը ստացել էր միջազգային լրագրության անվանակարգում՝ «մեծ ռիսկով մի շարք հուզիչ պատմություններ գրելու համար, որոնք բացահայտում են Վլադիմիր Պուտինի ռեժիմի գիշատչական գործողությունները»: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մրցանակը հանձնվել է մի բանի համար, ինչը հետո «պարզվել է, որ սխալ է», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ