News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ ղեկավար կազմը եւ նիստը վարողը պետք է ապահովեն բնականոն գործընթացը ԱԺ նիստերի դահլիճում, եւ եթե ԱԺ նիստերի դահլիճում համաճարակի պարագայում որեւէ մեկն ասում է՝ ես սկզբունքորեն դիմակ չեմ կրում. դա ի՞նչ է նշանակում, ոնց որ մեկին գաս հատուկ սկսես վարակել: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ԱԺ նախագահը կարո՞ղ է դիմակ չկրելու համար պատգամավորին դահլիճից դուրս հանել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ այդ հարցը բարձրացնողների հիմնական պատճառը, որ միգուցե ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ գրված չի, որ դիմակ կրելու համար չի կարելի դուրս հրավիրել: Բայց աշխարհը ծանոթ չէր նաեւ կորոնավիրուսին եւ ես էլ առաջին անգամ եմ այսպես դիմակով շրջում: Խաղարկել դա չի կարելի: Այո, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորները պետք է ապահովագրված լինեն, որովհետեւ մենք ունենք նաեւ տարիքով մեծ պատգամավորներ եւ մենք իրավունք չունենք իրենց ռիսկի ենթարկենք»:

Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանի. Ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ դերասանություն է ձեր այս դիմակ կրելը, քանի որ երբ ժամանակին ինքն ասում էր, որ պետք է կրել, այն ժամանակ բանի տեղ չէիք դնում, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Դիմակ կրելու հետ կապված թեման ամբողջ աշխարհում ամեն օր փոխվել է ու մինչեւ հիմա փոխվում է: ԱՀԿ-ն դիմակ կրելու հետ կապված իրարամերժ հայտարարություններ է արել: Մինչեւ հիմա ապացուցված չէ 100 տոկոսով, բայց այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրներն ասում են, որ դիմակը 90 տոկոսով կանխարգելում է: Եվ եթե մենք կարող ենք այդ ճանապարհով կանխարգելել, ուրեմն դրան պետք է գնանք:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ՝ ես ասում էի, իրենք չէին անում, դա արդեն զավեշտ է հիշեցնում, որովհետեւ մի որոշ ժամանակահատված առաջ իրենք իմանում էին, թե կառավարությունն ինչ ծրագիր ունի, մեկ ժամ առաջ ասում են՝ մենք սենց բան ենք առաջարկում, հետո գալիս ասում են՝ մենք սենց բան էինք առաջարկում, դուք արեցիք: Այնքան է դա ասել, որ ինձ թվում է, որ մեծ 20-յակը Էդմոն Մարուքյանի հետ է ճշտում իր օրակարգը: Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Արցախում ՀՀ ղեկավարությունն առանց դիմակների ցերեկույթի էր մասնակցում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, Արցախում գործում է այլ իրավական ռեժիմ կապված դիմակ կրելու հետ: Երկրորդ, մենք գտնվում էինք բաց տարածքում: Երրորդ, նույնիսկ Երեւանում արգելված չէ գինի խմելիս դիմակ կրել: Ես չգիտեմ՝ պարոն Գեւորգ Պետրոսյանը կարողանում է գինին դիմակ հագած խմել, թե ոչ, դա կարող եք իրեն հարցնել: Վերջինը, այո, այդտեղ կար մեր սխալը, որ մենք պետք է առնվազն քարոզելով այդ ամենը, նկատի ունենանք, որ դա կարող է շատ վատ արձագանք ունենալ: Միգուցե այդ բացթողումը կար եւ մենք դա հրապարակավ ընդունել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Ամենաշատ