News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Instagram-ը ներկայացրել է նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս մարդկանց իրենց հրապարակած տեսանյութերով փող աշխատել, հայտնում է Reuters-ը։

Instagram-ը, որը նպաստում է համագործակցությանը ձեռնարկությունների եւ հանրահայտ օգտատերերի միջեւ, որոնց վճարում են իրենց հաշիվներում ապրանքների գովազդման համար, կսկսի թույլատրել այդ օգտատերերից ոմանց «նշաններ» վաճառել իրենց երկրպագուներին՝ իրական ժամանակում տեսանյութի հեռարձակման ժամանակ։ Հավելվածը նաեւ գովազդ կցուցադրի IGTV-ում, որից եկամտի 55%-ը կուղղվի տեսահոլովակները ստեղծողներին։

Նոր գործիքները փորձարկող օգտատերերի թվում են՝ Ավանի Գրեգը, Էյթան Բերնաթը եւ Սալիս Ռոուզը՝ ծագող աստղեր, որոնք իրենց հետեւորդների մեծ մասին գրավել են սոցիալական TikTok տեսանյութերով։

Instagram-ը տրամադրել է նման գործառույթներ, որոնք թույլ են տալիս ազդեցիկ անձանց օգուտ քաղել իրենց երկրպագուներից։

Instagram-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ջասթին Օսոֆսկին ասել է, որ «նշանները» հաջորդ ամիս կվաճառվեն 0,99, 1,99 եւ 4,99 դոլարով՝ սկսելով մի քանի տասնյակ օգտատերերից։ Նա հայտնել է, որ Instagram-ը դեռեւս չի առաջարկի բացառիկ կոնտենտի բաժանորդագրություններ։

Օսոֆսկիի խոսքերով՝ իրենք նաեւ չեն ձգտել հարթակի կողմը գրավել լիցենզավորված օրիգինալ կոնտենտով հայտնի գործիչների։ «Մենք փորձում ենք ստուգել մարդկանց եւ ստեղծողների միջեւ ուղիղ ներդրման այս մոդելը, եւ այդ ժամանակ մենք կհասկանանք ինչպես զարգանալ հետագայում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ