News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ցանկություն չունի տիեզերք թռնել, նրան ավելի շատ հետաքրքրում է վիրտուալ իրականության տեխնոլոգիայի ներուժի բացահայտումը: Այս մասին ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ասել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողը հարցրել է Ցուկերբերգին՝ արդյոք նա ցանկանում է տուրիստական ​​թռիչք կատարել տիեզերք: «Վստահ չեմ, որ ուզում եմ թռնել տիեզերք,- ասել է Facebook- ի ղեկավարը:- Ես անձամբ շատ ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում այնպիսի բաների, ինչպիսին վիրտուալ իրականությունն է: Այն կարող էր ցանկացած մարդու թույլ տալ տեղափոխվել աշխարհի ցանկացած վայր տիեզերքում»: Ցուկերբերգը արձանագրել է, որ դրա համար տիեզերանավ չի պահանջվի: Ինչպես նա նշել է, վիրտուալ ճանապարհորդությունները կարող են հասանելի լինել շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան թռիչքները դեպի տիեզերք:

Ցուկերբերգը բազմիցս շեշտել է վիրտուալ իրականության տեխնոլոգիայի զարգացման կարեւորությունը: Օրինակ, 2017-ին Կալիֆորնիայում տեխնիկական նորարարությունների վերաբերյալ խորհրդաժողովին նա ասել էր. «Երբ մարդիկ ասում են, որ մենք վիրտուալ իրականություն ենք ստեղծում, որովհետև մենք գոհ չենք գոյություն ունեցողից, ես պատասխանում եմ. «Իհարկե, դա այդպես է»»: Նա շեշտել է, որ հետագայում այդ տեխնոլոգիաները մարդկանց կյանքը շատ ավելի լավը կդարձնեն:

«Ոմանք ասում են, որ վիրտուալ իրականությունը մեկուսացման եւ ներփակվածություն է հանգեցնում: Ես կարծում եմ, որ իրականում հակառակն է»,- նշել էր Facebook-ի ղեկավարը: Նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ իրականում մարդիկ սահմանափակ են այն վայրերի հարցում, որտեղ կարող են այցելել եւ ում հետ կարող են հանդիպել: Ըստ Ցուկերբերգի՝ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները վերացնում են այդ սահմանափակումներից շատերը:

Ըստ Bloomberg-ի վերջին գնահատականների՝ Ցուկերբերգն այժմ չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա կարողությունը գերազանցում է 85.7 միլիարդ դոլարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ