News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ: Քրեական հետախույզներն անմիջապես մեկնել են դեպքի վայր եւ մինչ նշված հասցե հասնելը` նկատել են կասկածելի անձանց, որոնք դիմել են փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 եւ 26-ամյա երկու երիտասարդի եւ բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը եւ դրամարկղից գումար գողացել: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:

Պարզվել է նաեւ, որ մայիսի 21-ին եւ 24-ին երիտասարդները նույն եղանակով գողացել են նաեւ Մաշտոցի պողոտայի եւ Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի եւ թղթադրամի ընդունիչ սարքերը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդները ձերբակալվել են։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Ամենաշատ