News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում մզկիթները կբացվեն շաբաթ օրը ՝ առողջապահական արձանագրություններին համապատասխան, հայտնում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ մզկիթների բացումը հասարակական պահանջ էր:

Ռոհանին նաեւ շեշտել է, որ բոլոր հավատացյալները կրոնական կենտրոններ այցելելիս պետք է հետեւեն սոցիալական հեռավորության պահպանման կանոններին:

Նա նաեւ հայտնել է առեւտրի կենտրոններ բացվելու ժամկետների սահմանափակումների վերացման մասին, որոնք նախկինում պետք է աշխատեին առավելագույնը մինչեւ 18:00-ն:

Իրանի նախագահը հավելել է, որ մզկիթները բացելու որոշումը ամենեւին չի նշանակում, որ կորոնավիրուսը դադարել է սպառնալ բնակիչներին, եւ բոլոր բնակիչներին հորդորել է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել յուրաքանչյուր օր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ