News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունաստանի շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարարությունը սկսել է արշավ «Հունաստանն առանց մեկանգամյա օգտագործման պլաստիկի» խորագրով, որի մեկնարկը տվել է նախարար Քոսթիս Հաձիդաքիսը, որը կամավորների հետ միասին հավաքել է աղբը Սխինիա լողափից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկիրը հրաժարվում է պլաստիկից պատրաստված իրերի ինը տեսակից, որոնցից են սննդային տարաները եւ պենոպոլիստիրոլից բաժակները, բամբակյա փայտիկները, մեկանգամյա օգտագործման սեղանի պարագաները՝ պատառաքաղներ, դանակներ, գդալներ, ափսեներ, ըմպելիքի համար նախատեսված ձողիկներ։

Համապատասխան օրինագիծը նախատեսվում է ընդունել 2021 թվականին։ Պետական հատվածում մեկանգամյա օգտագործման պլաստիկից կհրաժարվեն 2021 թվականի հունվարին։

Նախարարությունը պատրաստվում է խթանել պլաստիկից շշերի վերամշակումը։ Պլաստիկից շշերի համար կսահմանվի վճար մի քանի եվրոցենտի չափով, եւ յուրաքանչյուր քաղաքացի, որը կվերադարձնի այն, հետ կստանա այդ գումարը։

Նախարարը նշել է, որ ամեն տարի Հունաստանում հավաքվում է ավելի քան 26 միլիոն տոննա պլաստիկից թափոններ, որոնց առավելագույն չափով մեկ երրորդն է վերամշակվում։ ԵՄ-ի տվյալներով՝ ծովում կուտակված աղբի 85 տոկոսը պլաստիկ է, իսկ դրա 50 տոկոսը՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ, եւ միայն 27 տոկոսն է գոյանում ձկնորսության հետեւանքով։

Հունաստանում ամեն օր օգտագործվում է շուրջ 1 միլիոն պլաստիկից բաժակներ, օրինակ, սուրճի համար, կամ 350 միլիոն պլաստիկից բաժակներ տարեկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել