News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դու կարող ես բանկային ավանդների ապահովագրության չափը շատ մեծացնել, բայց դժվար է այդ վճարը բանկերի վրա դնել, որովհետեւ տոկոսների վրա է ազդում եւ արդյունքում ունենաս մի համակարգ, որ երբ իրականում խնդիր առաջացավ, պետության բյուջեի վրա պարտավորություն է դառնալու: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նա նկատեց, որ օրինակ այլ ապահովաըգրական գործիքների մասով քաղաքական որոշում չի կայացվում, թե որքան լինի դրա չափը. «Միգուցե արժե երկարաժամկետ առումով մտածել այն ուղղությամբ, որ դա պատվիրակել հենց այդ հիմնադրամին, որը իր հաշվարկները կանի, այդ հաշվարկները պրոֆեսիոնալ հարթության մեջ դնի եւ պատասխանատու լինի: Ռիսկեր այո, կան, հնչեցված հարցադրումները տեղին են: Պետք է ուշադիր լինենք եւ ապագայում ինստիտուցիոնալ լուծումներ տանք, որ միգուցե այս հարցերը տեղափոխելու այլ դաշտ»,-ասաց նա:

Անդրադառնալով ապահովագրության չափին, Երիցյանն ասաց. «Սա ոչ թե խթանում է ավանդ դնելը կամ չդնելը, սա ընդամենը, քանի որ ենք օրենք ունենք, որ ավանդը ամենաիրացվելի ակտիվն է, բաժնետոմսը եթե դու առար, դու ամուսնանում ես նրա հետ, վաղը եթե վատ եղավ, գինն իջնելու է, դու կարող է զրո գին ունենաս: Նույնը պարտատոմսի դեպքում, իսկ ավանդի դեպքում նման բան չկա: Մենք օրենքով ամրագրել ենք, որ քաղաքացին երբ ուզում է, կարող է իր ավանդն ամբողջությամբ վերցնի: Սա արդեն ռիսկ է, որը պետք է ապահովագրես»:

Նա հավելեց, որ առաջարկվող փոփոխությունն իրենք պաշտպանում են:

Նշենք, որ այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դրամական ավանդային շեմը 10 միլիոնից դառնա 16 միլիոն, իսկ արտարժույթով շեմը՝ 5 միլիոնից դառնա 7 միլիոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ