News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը դեմ է Ռուսաստանի վերադարձին G7: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանին չպետք է թույլ տալ վերադառնալ, քանի դեռ այն «չի փոխել իր դիրքորոշումը եւ մթնոլորտը թույլ չի տալիս «ութնյակին» բովանդակալից քննարկում անցկացնել, իսկ այժմ դա այդպես չէ», փոխանցում է AP-ն:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես G7-ի նախագահ, «հրավերներ է ուղարկում, որոնք արտացոլում են նախագահի առաջնահերթությունները»: «Սակայն անդամակցության փոխոխությունը կամ ձեւաչափի փոփոխությունը մշտական հիմքերով G7-ի նախագահի արտոնությունը չէ»: Ըստ նրա՝ G7- ի անդամները «հավաքվում են, քանի որ նրանք կիսում են արժեքները, հետաքրքրությունները եւ պարտավորությունները», եւ, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը, «նման դժվար պահերին համախոհ գործընկերների միջեւ համագործակցությունն էլ ավելի կարեւոր է դառնում»:

Անցած շաբաթվա վերջին Թրամփը հայտարարե, էր G7 գագաթնաժողովի՝ հուլիս տեղափոխման եւ Ռուսաստանին, Ավստրալիային, Հարավային Կորեային եւ Հնդկաստանին հրավիրելու պլանների մասին: Թրամփը լրագրողներին ասել էր, որ կարծում է, որ խմբի ներկայիս կազմը «շատ է հնացել» եւ պատշաճ կերպով չի արտացոլում «այն, ինչ կատարվում է աշխարհում»:

G7- ի անդամներն են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ՝ ԵՄ 27 երկիր: Ռուսաստանը 2014-ին դուրս էր հանվել այն ժամանակվա G8-ից՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:

Կանադան եւ Բրիտանիան նախօրեին արդեն դեմ են հանդես եկել Ռուսաստանի վերադարձին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ