News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» հարաբերական անդորր է, բոլորը, շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն․ վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել։

Ռիսկի գոտում գտնվողները խուսափում են լրագրողների հետ շփվելուց։ Վարդան Աթաբեկյանը, օրինակ, լրիվ ինքնամեկուսացել է՝ բուֆետում անգամ մենակ է սնվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից: Նա նախ չհամաձայնեց «անհնազանդ» որակումի հետ, բայց չհերքեց, որ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ունենում, այդ թվում՝ «կարգապահական» բնույթի։

«Իսկ թե այդ կարգապահական բնույթի քննարկումներն ինչպիսին են, չեմ կարող հանրայնացնել»,- ասաց նա:  

Փորձեցինք հասկանալ՝ որ պատգամավորը պետք է համարվի ոչ կարգապահ ու հեռանա թիմից, ասենք՝ սեփական կարծիք հայտնելը կամ տարբերվող քվեարկությունը ոչ կարգապա՞հ վարք են։ «Չեմ կարծում, որ այժմ տեղին է նման հարց քննարկելը... Ես չեմ կարող մանրամասնել, բացել փակագծերը, դա իր մեջ շատ տարբեր բաներ է պարունակում, դա մեր ներքին կարգապահական աշխատանքներն են»։

Մակունցն ավելացրեց նաեւ, որ կարգապահական հարցեր քննարկելը դեռ չի նշանակում, որ անկարգապահներ կան, դրանք ընդհանուր աշխատանքներին են վերաբերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ