News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկուշաբթի Վաշինգտոնը եղել է «երկրի վրա ամենաանվտանգ վայրը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անցյալ երեկոյան Վաշինգտոնը երկրի վրա ամենաանվտանգ վայրն էր»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան անկարգությունների հետեւանքով այրվել է ոստիկանական մեկ մեքենա, տուժել է կարգի երկու պահապան, անկարգությունների պատճառով ձերբակալել են մոտ 300 մարդու:

Գրառումը հայտնվել է պետության ղեկավարին ուղղված բազմաթիվ քննադատություններից հետո, որ նա նախօրեին իբր անձամբ է տվել «խաղաղ ցուցարարներին» ցրելու հրամանը: Սենատում դեմոկրատներն անգամ ցանկանում էին պետության ղեկավարի գործողությունները դատապարտող բանաձեւ ընդունել, բայց Հանրապետական կուսակցությունից նախագահի կուսակիցներն այն արգելափակել են:

Երկուշաբթի Վաշինգտոնում երկու գիշեր ընթացող անկարգություններից հետո անվտանգության միջոցառումները կտրուկ ուժեղացվել են: Ոստիկանները Սպիտակ տանից ոչ հեռու գտնվող ցուցարարներին ցրել են ժամը 19-ին նշանակաված պարետային ժամը սկսվելուց մոտ կես ժամ առաջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան պարսպի սահմաններից դուրս է եկել եւ այցելել եկեղեցի, որը ցուցարարները փորձել էին այրել: Թրամփը հայտարարել է, որ հարգում է խաղաղ ցույցերը, բայց անկարգությունները կճնշի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ