News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները, զեկույցը կներկայացվի սեպտեմբերին: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ հանձնաժողովն ամեն ինչ արել է, որ ոչինչ չքաղաքականացնեն, միաժամանակ հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչև բանակցությունների շղթային առնչվող հարցեր:

«Ես ուզում եմ մի քիչ էլ գլուխ գովալ, որ մեր հանձնաժողովից արտահոսք չի եղել, որքան էլ տարբեր լրատվամիջոցներ, հատկապես հայտնի մարդկանց տնօրինության տակ գտնվող, որոնք միշտ աղբյուրներ են ունեցել, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ նրանք աղբյուրներ չեն ունեցել, եթե ունենային, ապա գոնե կիմանային այն հիմնական ձեռքբերումները, որոնք մենք կներկայացնենք առանց այդ աղբյուրները ֆիքսելու:

Մեր հանձնաժողովի անդամները այդպես էլ աղբյուր չդարձան, միայն մեկ հարցում աղբյուր դարձան, թե երբեւէ  լինելու հանձնաժողովի նիստը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով սակայն, որ որոշ դեպքերում լրատվամիջոցներն իրենց եզրակացություններում մեկ-մեկ ճիշտն նշանակետերին խփել են:

Տպել