News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իշխող խմբի ներկայացուցիչները թող հետեւեն ԱԼԴԵ խմբի հայտարարություններին. այդ  խումբն  արդեն իսկ հայտարարություն է արել` դատապարտելով ԱԺ-ում մայիսի 8-ին կատարվածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով  Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ԱԼԴԵ խմբի արձագանքին:

«Պետք չէ միֆական դաշտ մտնել` կասկածի տակ դնելով այդ խմբի հայտատարությունը»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ նմանատիպ դեպքերը չեն կարող  անարձագանք մնալ, իսկ այդ խմբի հայտարարությունն էլ իր ասածի  ապացույցն է. «Մեր բոլոր գործընկերները ԵՄ-ում կամ Եվրոպայի խորհրդում տեսել են այն ամենը ինչ տեղի է ունեցել եւ արձագանքել են: Որոշներն արձագանքել են հրապարակայնորեն, որոշները` ոչ հրապարակայնորեն»,- ասել  է Տարոն Սիմոնյանը:

Հարցին, թե միջազգային  հարթակներում այս միջադեպն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, պատգամավորը պատասխանեց. «Միանշանակ բացասական, քանի որ վարկանիշի հետ կապված խնդիր է, ամեն դեպքում մենք քաղաքակիրթ ազգ ենք եւ մեզ հարիր չեն նման գործողությունների կատարումը: Եթե կարող ենք խոսքի միջոցով փորձել հասկանալ միմյանց, ապա բռունցքների միջոցով ինչո՞ւ ենք փորձում ինֆորմացիա փոխանցել մեկս մյուսին:

Մեր եվրոպացի գործընկերները ակնկալում են մեզանից, որ մենք խոսքի միջոցով կհասնենք ավելի բարենպաստ եւ առողջ  քաղաքական միջավայրի, քան  այն միջոցներով, որը տեղի ունեցավ: Սա անհանդուրժողականության մթնոլորտ է ենթադրում եւ նաեւ բռնություն կոնկրետ ընդդիմության ներկայացուցչի, ղեկավարի նկատմամբ, սա անընդունելի է, ինչը նշել են նաեւ մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է նա:

Անդրադառնալով  այս գործի իրավական տեսանկյունին, ըստ Տարոն Սիմոնյանի կայացված որոշումը  սխալ է, քանի որ Քննչական կոմիտեն այն ճանապարհով է տարել գործը, թե իբրեւ ծեծի հանցակազմ առկա չէ, որը հիմնավորել է Վճռաբեկ դատարանի այն նախադեպքով, որ ծեծը երկու կամ ավելի  հարվածի առկայությունն է: «Սակայն տեսահոլովակում ակնհայտ է, որ  Էդմոն Մարուքյանին առնվազն երեք հարված հասցվում է, տարբեր  մարդկանց կողմից: Ավելին, եթե ծեծի հետ կապված խնդիր տեսնում էր Քննչական կոմիտեն, ապա խուլիգանության հանցակազմի հետ խնդիր պետք է, որ չտեսներ, որը  ակնհայտ է տվյալ պարագայում»,-ասաց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ