News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթի անցկացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դրանց մասակցելու համար դիմումների եւ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է այսօր հունիսի 5-ին, ժամը 14.00-ին:

Ելնելով ողջ գործընթացը հրապարակային եւ թափանցիկ անցկացնելու ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած ուղեգծից՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ սահմանված ժամկետներում ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում։

Առաջիկա չորս օրվա ընթացքում, ըստ մրցույթի անցկացման կարգի, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրության եւ կարգով սահմանված պահանջներին, որից անմիջապես հետո, նշված ժամանակահատվածում, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում կհրապարակվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), որոնց հայտերը բավարարվել են եւ որոնք կարող են մասնակցել բաց մրցույթներին:

Հիշեցնենք նաեւ, որ բաց մրցույթները կանցկացվեն 2020թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը:

Տպել