News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալ Ալեքսանդր Տուրիվնենկոն դատարանի առջեւ կկանգնի ժառանգության պատճառով իր ազգականներից մեկի պատվիրված սպանություն նախապարտաստելու մեղադրանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը:

«Ավարտվել է Ալեքսանդր Տուրիվնենկոյի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով (պատվիրված սպանության նախապատրաստում)»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

ՔԿ տվյալներով՝ Տուրիվնենկոն՝ լինելով Կիսլովոդսկի առողջարաններից մեկի տնօրենը, որոշել է կազմակերպել իր մահացած եղբոր կնոջ սպանությունը ժառանգության պատճառով, որը պետք է անցներ իր զարմիկին: Ընդ որում, նա ենթադրել է, որ կինն ուղիղ ազդեցություն ունի իր որդու վրա եւ կարող է խանգարել նրա մտածված ծրագրին, եւ այդ պատճառով պատվիրել է նրա սպանությունը:

Կասկածյալն իր ծանոթին առաջարկել է մեկ միլիոն ռուբլու դիմաց հանցանք կատարել, սակայն վերջինս ամեն ինչ պատմել է իրավապահներին: Հանցանքից առաջ տղամարդուն ձերբակալել են:

Մեղադրյալի գույքի վրա կալանք է դրվել ընդհանուր առմամբ 300 մլն ռուբլու չափով:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ