News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ընտրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում ամեն ինչ «դուրս է եկել վերահսկողությունից», վկայում է NBC News/Wall Street Journal-ի հարցումը: Հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ երկրում իրավիճակն «անվերահսկելի» է դարձել՝ 15 տոկոսի համեմատ, ովքեր կարծում են, որ ամեն ինչ «վերահսկողության տակ է»:

Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի վերջին տարին անհավանական դժվար էր, նրան կոչ են արել քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաեւ աֆորամերիցի Ջորջ  Ֆլոյդի սպանության կապակցությամբ բռնկված բողոքի ցույցերի կապակցությամբ: Այսպիսով, հարցումը մի քանի թեմա էր ընդգրկել, այդ թվում՝ Թրամփի վարկանիշները ներկայիս ճգնաժամերի հետ կապված, ինչպես նաեւ՝ Թրամփի եւ Բայդենի միջեւ ընտրական նախասիրությունների վերաբերյալ:.

Ընտրողների 46 տոկոսը կարծում է, որ տնտեսության ներկայիս վիճակը «վատ» է, իսկ ընտրողների 59 տոկոսն ավելի շատ անհանգստացած էին ոստիկանության գործողություններով Ֆլոյդի սպանությունից հետո, ընդ որում, միայն 27 տոկոսն էր մտահոգված բողոքի ցույցերի բռնի բնույթի կապակցությամբ:

NBC News/WSJ-ի հարցմանը մասնակցել է 1000 գրանցված ընտրող:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ