Պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում միջոցառումներ են իրականացվում 14 ուղղությամբ եւ 27 բաղադրիչների մասով: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այդ նպատակով, ըստ նախարարի, անհրաժեշտ է գնահատել տնտեսվարող սուբյեկտի կարիքները պետական բյուջեից իր ակնկալիքներում եւ գտնել հավասարակշռված բանաձեւ, որպեսզի եւ սուբյեկտը չտուժի, եւ բյուջեն համալրվի: «Կարեւոր է նաեւ գնահատել հարկային ծախսերի արդյունավետությունը, դրանց ազդեցությունը նպատակային ծրագրերի վրա, ինչպես նաեւ՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը»,- նշեց նախարարը: