News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Այսօր նոր օր է, սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որը ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսաուղերձի համար օգտագործվել են «Գալաքսիի» դոկումենտալ կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, այդ թվում, նաեւ ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։

«Գալաքսիի» 20 տարվա պատմությունը նորանկախ Հայաստանի գործարար ոլորտի համար նախադեպային է. փոքր ձեռնարկությունից մինչեւ ոլորտի կարեւոր դերակատարներ. մեր 20 տարվա ճանապարհին ամեն օրը փորձ է արվել մի քայլ առաջ գնալ։ Պատիվ ու պատասխանատվություն ունենք մեր ընկերությունների միջոցով ծառայություն մատուցել Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։ Այս ամենը մեր թիմի տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է, եւ արժանին պիտի մատուցվի թիմին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Գալաքսի» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։ Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաեւ Երեւանում Իննովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս այնպիսի հաջողակ բրենդներ, ինչպիսիք են հեղահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբերնդային խանութը, երեւանցիների սիրելի Santafe կոնցեպտային սրճարանը եւ այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Գալաքսի» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում եւ զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայումս ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը  2018թ.-ին կազմել է 320,000  դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370,000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսեւորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ