News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստանի» համար ԲՀԿ առաջնորդի հայտարարություններում հնչած որեւէ նոր թեզ, որեւէ նորություն չկար, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը

«Երբ ԱԺ-ում մեզ վրա հարձակում տեղի ունեցավ, քաղաքական մշակույթը տապալվեց, մենք հայտարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը: Հետեւաբար կոնսոլիդացիայի կենտրոնը նաեւ տեսնում է ԼՀԿ-ն: Մենք այն ուժն ենք, որին չես կարող որեւէ կերպ ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կաշառքով, կոռուպցիայով:

Փորձեցին տարբեր ձեւի, բամբասանքի մակարդակով խոսել ինչ-որ կապերի մասին, որը զավեշտալի է, եւ խոսում է տվյալ անձի որակի մասին, երբ հնչեցնում է փեսայական կապերի մասին: Սա ուղղակի անթույլատրելի է:

Ես այստեղ տեսնում եմ քաղաքական ուժի գործիքակազմ, որ երբ որեւէ մեկը քննադատում է իրենց իշխանությունը, ապա կարելի է օգտագործել տարբեր գործիքակազմ, այդ թվում նաեւ մինչ այդ խոշոր սեփականատեր հայտարարածից վերածել քրեական հանցագործի: Սպառնալու միջոցով նման քաղաքական օրակարգերին արձագանքելը ուղղակի չգիտեմ՝ ինչ աղերս ունի նոր Հայաստանի հետ: Մենք դա տեսել ենք եւ դիմակայել ենք: «Լուսավոր Հայաստանը» առողջ եւ կարող ուժերի կոնսոլիդացման կենտրոն կարող է լինել»,-ասաց նա:

Ինչ վեաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա եւ կոչին՝ միավորվելու, Մանե Թանդիլյանն ասաց. «Ես նախ չգիտեմ, թե ինչ նկատոի ունի պարոն Ծառուկյանը, երբ ասում է կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա: Կարծում են՝ նախ պետք է նա մեկնաբանի, թե ինչ նկատի ունի: Նա արձանագրեց իրավիճակին, որը մենք բազմիցս ենք արձանագրել: Մենք նոր օրակարգ չենք լսել: «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, որով շարժվում է»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք համագործակցելիս սեւ ու սպիտակի խնդիր չեն դրել եւ չեն դնելու:

Տպել
Ամենաշատ