News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա կանչվելու է հարցաքննության «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մանթաշյանը:

«Հայտնի «ՔԹԻ» գործով կանչվել եմ, որպես վկա)

Ծանուցումից պարզ է դառնում, որ «ՔԹԻ» գործով զբաղվում է Հատկապես Կարեւորագույն Գործերով քննիչ...

Հետեւություն՝ մեր երկրի կարեւոր գործը ՔԻԹՆ է...»,- գրել է Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել, ինչի պատճառով տեւական ժամանակ չէր կայանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Բյուլետենի ավարտից հետո՝ ապրիլի 17-ին, դատավորը ներկայացել էր աշխատանքի եւ երկու օր անց՝ ապրիլի 20-ից մինչ մայիսի 7-ը, արձակուրդ ձեւակերպել հետվիրահատական խնդրի պատճառով:

Նշենք, որ ԲԴԽ-ն մտահոգություն էր հայտնել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ համացանցում տեղ գտած հրապարակումների առիթով՝ հրավիրելով Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար. «Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը, արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ