News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ցանկանում են չեղարկել բնակարանի առաջնային շուկայում հիփոթեք ստանալիս եկամտահարկի վերադարձման ծրագիրը: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի մասի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ հիփոթեքի տոկոսների մարման համար քաղաքացիներին եկամտահարկի վերադարձման գործընթացը սկսել է իրականացվել 2015 թվականից, եւ նախապես դիտվում էր որպես հակաճգնաժամային միջոցառում, որը պետք է աջակցեր շինարարական ոլորտին: Նրա գնահատմամբ՝ սակայն ավելի ուշ պարզվեց, որ ծրագիրը վերածվել է բնակչության ապահովված շերտերի համար պետության հաշվին հարստանալու լրացուցիչ հնարավորության:

«Պետական բյուջեն չպետք է միջոց դառնա թանկարժեք տներ ձեռք բերելու համար: Մյուս կողմից՝ այս նախագիծը դիտվում էր որպես ժամանակավոր լուծում, քանի որ կառուցապատումը համարվում է եկամտաբեր ոլորտ: Հենց այս պատճառով ներդրվել էր սոցիալական տարրը, ներդրվել էին ընդհանուր արժեքի եւ 3 ամսվա կտրվածքով եկամտահարկի վերադարձման սահմանափակումները: Այդ քայլերի վերջնանպատակն էր այս ծրագրից աստիճանաբար հրաժարվելը»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ տների կառուցումը արտադրական ոլորտ չէ, եւ այն կապված չէ արտահանման հետ, ուստի չի մտնում Կառավարության ծախսերի առաջնահերթ ուղղությունների մեջ: «Հետեւաբար, այս ծրագրից աստիճանաբար հրաժարվելը եղել է մեր քաղաքականության ուղղություններից մեկը: Սրա հետ կապված ուղերձում նախագիծ կա, որ համատարած հայտարարագրումից կախված խորհրդարանի քննարկմանը կա՛մ կներկայացվի, կա՛մ չի ներկայացվի»,- շեշտեց Ջանջուղազյանը:

Նրա պարզաբանմամբ՝ այս նախագծով նախատեսվում է, որ Երեւանի կենտրոնում ծրագիրը կդադարի գործել: «Ծրագրվում էր, որ ընդունվելու դեպքում փոփոխությունը ուժի մեջ կմտներ 2022 թվականի հունվարի 1-ից: Բայց քանի որ հիմա մենք ստիպված ենք մոբիլիզացնել մեր հնարավորությունները, քանի որ չգիտենք, թե որքան երկար ենք ապրելու այս իրավիճակում,  որոշվեց այն քննարկման ներկայացնել մեկ տարի ավելի շուտ»,- նշեց ֆինանսների նախարարը:

Նրա խոստովանությամբ՝ բացառված չէ, որ համապատասխան որոշումը կարող է ընդունվել մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը: Ընդ որում՝ նախարարը նշեց, որ եթե իշխանությունները համատարած հայտարարագրում մտցնելու ժամանակ գնան հիփոեթեքի վճարումները հաշվանցելու հաշվին հարկային բազայի նվազեցման ճանապարհով, ապա իրենք կդիտարկեն այս ծրագրի ամբողջական չեղարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ