News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք հրավիրել ենք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն հետո ինձ տեղեկացրեցին, որ քաղաքապետի փոխարեն կգա նրա տեղակալ Հայկ Սարգսյանը, որը, չսպասելով իր հերթին, ժամանակից շուտ հեռացավ նիստից։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը, մասնավորապես, նկատեց, որ խորհրդարանականներն այնքան էլ շատ հնարավորություն չեն ունենում զրուցել եւ հարցեր տալ Երեւանի քաղաքապետին։

«Շատ լավ կլիներ, եթե Հայկ Մարությանը, սկզբի համար, ներկա լիներ նիստին, եւ, բացի այդ, եթե նրա տեղակալը, այնուամենայնիվ, եկել էր, ապա նրա կողմից շատ լավ կլիներ սպասել մինչեւ վերջ եւ լսել մեր հարցերը։ Այստեղ առավոտից նստած էին մարդիկ, որոնք սպասում էին իրենց հերթին»,-ընդգծեց խորհրդարանականը։

Թունյանը նաեւ նշեց, որ առաջիկայում իրենց մոտ կկայանա քննարկում՝ քաղաքաշինության եւ շինարարությունների թույլտվության թեմայով, եւ հույս հայտնեց, որ մայրաքաղաքի ղեկավարության ներկայացուցիչները կմասնակցեն քննարկումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ