News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Շինթույլտվությունները տրվում են նորմերին համապատասխանեցնելուց հետո, ոչ թե ինչ որ անձանցով պայմանավորված։ Այս կերպ այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից շինթույլտվություն տալու աղմկահարույց պատմությանն անդրադարձավ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։  

«Նման թույլտվություն տրված չէ այս պահին քաղաքապետարանի կողմից։ Պետք է հիմնավորվի, թե ինչ շինթույլտվություն է տրվել տվյալ գազալցակայանի համար եւ ինչ մերձավորների մասին է խոսքը։ Գազալցակայանի թույլտվությունը չի սահմանափակվում միայն քաղաքապետարանի թույլտվությամբ, անհրաժեշտության դեպքում գալիս են մարզպետարան, մենք նման գրություն մարզպետարանում չունենք, եւ, առհասարակ, նման թույլտվությունները կարիք ունեն միջգերատեսչական հանձնաժողովների, մարզպետարանի քաղաքաշինության վարչության համաձայնության, միանձնյա թույլտվություն քաղաքապետը չի կարող տալ։ Շինթույլտվությունները տրվում են նորմերին համապատասխանեցնելուց հետո, ոչ թե ինչ որ անձանցով պայմանավորված»,- ասաց մարզպետը։

Լրագրողների դիտարկմանը, որ նախորդ տարի մարզպետի՝ անձամբ գազալցակայաններ այցելելու եւ դրանք ստուգելու դեպքը  բազմաթիվ շահարկումների առիթ դարձավ, Համբարձում Մաթեւոսյանը արձագանքեց․ «Չեմ վերահսկել գազալցակայանների աշխատանքը։ Այն ժամանակ իմ այցերը վերաբերել են միջպետական ճանապարհների վրա զուգարանների առկայությանը, սանհանգույցների վիճակին, որը խիստ ուղիղ կապ ունի մեր տուրիզմի զարգացան հետ մեր մարզում։ Ես չեմ կաշնակդվում իմ հանձնարարականի հետեւից անձամբ գնալ եւ ստուգել»։

Տպել
Ամենաշատ