News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տվյալ գործի հետ կապված, նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով թույլատրելի շրջանակներում ՊԵԿ-ը տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը եւ հանրային հետաքրքրության բարձր աստիճանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Առաջարկում ենք բավարարվել այդ ծավալով: Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն տրամադրված է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են բողոքարկել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ վարույթ իրականացնող մարմինը դեռեւս չի ստացել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման օրինակը, հետեւաբար հստակ դեռ վաղ է հետագա գործողություններին անդրադառնալը: Որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո համապատասխան ընթացքը կտրվի:

Որքան գիտեմ, վերաքննիչ դատարանը կալանքի միջնորդության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ