News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մեր երկարատեւ պատմության ընթացքում միշտ եղել է հետեւյալ իրողությունը՝ պաշտոնական մակարդակից երբեք ճշմարտություն չի հնչել. Այսինքն պաշտոնական շրջանակից տեղեկատվությունը միշտ ասոցացվել է խաբեության հետ, ստի հետ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետեւաբար միշտ ճիշտ ինֆորմացիայի աղբյուր է համարվել այն, ինչը չի տեղավորվում պաշտոնական հաղորդակցության մեջ: Ամենատարբեր խոսակցությունները, բամբասանքները, բիսեդկայի խոսակցությունները, ծանոթիս ծանոթը 100 տոկոսով գիտի, ծանոթիս ծանոթի ծանոթը էսինչի ծանոթն ա ու ինքը ասել ա, որ ճշմարտությունը էս ա: Դա ավելի հավաստի է համարվել, քան պաշտոնական աղբյուրներից հնչողը: Հիմա չնայած ակնհայտ է, որ գոնե կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական աղբյուրների ինֆորմացիան ճիշտ է, բայց այդ հոգեբանական դիմադրությունը շարունակում է գոյություն ունենալ:

Դրա համար էն ծանոթի ծանոթը, որը 100 տոկոսով գիտի, որ ՀՀ-ում կորոնավիրուս չկա, դա ավելի հավաստի է, քան 100-ավոր մահերի մասին, հազարավոր վարակվածների մասին պաշտոնական տեղեկատվությունը: Բայց մեկ է մարդը ունի ենթագիտակցական դիմադրություն որեւէ պաշտոնական աղբյուրի ինֆորմացիայի նկատմամբ: Մարդու մոտ ենթագիտակցական հիշողությունը նստած է, որ այն ինչ ասում է «Վրեմյան», այն ինչ ասում է «Լրաբերը» այնքան էլ ճշմարտություն չէ»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ