News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հունիսի 14-ը նշվում է որպես Արյան դոնորի համաշխարհային օր (World Blood Donor Day), գրում է Calend.ru-ն։

2005թ․ մայիսին, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ժամանակ տարբեր երկրների առողջապահության նախարարները միաձայն ընդունեցին հայտարարություն՝ արյան կամավոր դոնորությանը հավատարմության եւ աջակցության մասին։ WHA58.13 բանաձե ւովնրանք որոշեցին ամեն տարվա հունիսի 14-ին Արյան դոնորի համաշխարհային օր անցկացնելու մասին։ Տոնը նշվում է ավստրաիցի բժիշկ եւ իմունոլոգ, մարդու արյան խմբերը բացահայտած Նոբելյան մրցանակակիր Կառլ Լանդշտեյների (1868-1943) ծննդյան օրը։

Արյան դոնորի համաշխարհային օրը հատուկ օր է, որը նշվում է արյան անհատույց դոնորների պատվին։ Այս իրադարձության նպատակներն են՝ արյան եւ դրա արտադրանքների անվտանգ անհրաժեշտության մասին իրազեկումը եւ, իհարկե, երախտագիտության արտահայտումը դոնորներին, ովքեր կամավոր եւ անհատույց տրամադրում են իրենց արյունը՝ մարդկային կյանքեր փրկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ