News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանական Համադան քաղաքում հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մերձակա տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, զոհերի մասին չի հաղորդվում, հայտնում է Aliqonline.ir–ը՝ հղում անելով ISNA-ին։

Նշվում է, որ հրդեհը չի վնասել պատմական կառույցը։

Ահազանգն այն մասին, որ հայկական եկեղեցու մերձակա տարածքում հրդեհ է բռնկվել, ստացել է 18-րդ հրշեջ կայանը։

Դեպքի վայր են մեկնել կայանի աշխատակիցները, ինչպես նաեւ Համադանի կենտրոնական հրշեջ ծառայության փրկարարները, որոնց հաջողվել է մեկուսացնել մեկ ժամ մոլեգնող հրդեհը։

Դեպքի հետեւանքով զոհերի մասին չի հաղորդվում։ Հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում, կրակը հասել է եկեղեցու շենքին, ինչի հետեւանքով մասամբ վնասվել է ճակատային մասը, սակայն ոչ շենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ