News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի ոստիկանապետ Էրիկա Շիլդսը հրաժարական է տվել աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսին բերման ենթարկելու փորձի ժամանակ կատարված ողբերգությունից ժամեր անց, հաղորդում է Associated Press-ը։

27-ամյա Բրուքսը սպանվել է, երբ իրավապահները փորձել են ստիպել նրան սթափության թեստ հանձնել։

Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդը փորձել է նրանցից խլել էլեկտրաշոկերը, նա փախուստի է դիմել եւ սպանվել։

Բրուքսը մահացել է հիվանդանոցում։

Նրա մահը բարձրացրել է բողոքի հերթական ալիքը․ ցուցարարները կազմակերպել են անկարգություններ, այրել ռեստորանը, որտեղ սպանվել է Բրուքսը, եւ փակել ճանապարհը դեպի մոտակա մայրուղին։

Ատլանտայի քաղաքապետ Քիշ Լենս Բոթոմսը հայտարարել է ոստիկանապետի հրաժարականի մասին շաբաթ մամուլի ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ դա Էրիկա Շիլդսի անձնական որոշումն է։ Քաղաքապետը նաեւ կոչ է արել անհապաղ հեռացնել աշխատանքից Բրուքսին կրակած ոստիկանին։

Ատլանտայի ոստիկանապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ուղղիչ հաստատությունների ղեկավար Ռոդնի Բրայանթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ