News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ատլանտայի ոստիկանության սպան, որը կրակել էր 27-ամյա աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսին, որն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում, աշխատանքից հեռացվել է, հաղորդում է Associated Press-ը։

Բրուքսին բերման ենթարկելու փորձին մասնակցած երկրորդ սպան ներկայում գտնվում է վարչական արձակուրդում։

Հարեթ Ռոլֆին աշխատանքից հեռացնելու մասին հայտնի էր դարձել կիրակի առավոտյան՝ քաղաքի ոստիկանապետ Էրիկա Շիլդսի հրաժարականից հետո։

Հիշեցնենք, որ Բրուքսը հրազենային վիրավորում էր ստացել բերման փորձի ընթացքում։ Ավելի ուշ նա մահացել էր հիվանդանոցում։ Այդ դեպքն առաջացրել էր զայրույթի մեծ ալիք Ատլանտայում։ Անցկացվել են բողոքի ցույցեր։ Ցուցարարները փակել էին դեպի քաղաքի հիմնական մայրուղին տանող ճանապարհը, հրկիզել ռեստորանը, որտեղ կատարվել էր ողբերգությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ