News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ՌԴ-ն կունենա այլ երկրների մոտ ի հայտ եկող հիպերձայնային զենքի դեմ պայքարի միջոցներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այն (հիպերձայնային զենքը) կհայտնվի (ռազմական առումով առաջատար գերտերությունների մոտ)։ Սակայն ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հաճելիորեն զարմացնել մեր գործընկերներին նրանով, որ երբ նրանց մոտ կհայտնվի այդ զենքը, մեծ հավանականությամբ մեզ մոտ ի հայտ կգա այդ զենքի դեմ պայքարելու միջոցը»,-հայտարարել է երկրի նախագահը «Վեստի նեդելի» հաղորդման եթերում։

«Դրանում է մեր այսօրվա դրության եզակիությունը։ Կրկնում եմ եւս մեկ անգամ․ մեծ հավանականությամբ հիպերձայնային զենքի դեմ պայքարի միջոցները մենք կունենանք այն ժամանակ, երբ աշխարհի առաջատար երկրների մոտ ի հայտ գա հենց այդ հիպերձայնային զենքը»,-նշել է Պուտինը։

Ավելի վաղ Պուտինն ասում էր, որ Մոսկվայի մոտ հիպերձայնային զենքի հայտնվելն անիմաստ էր դարձրել ուրիշ երկրների հսկայական ծախսերը՝ արված Ռուսաստանին զսպելու համար։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատմության մեջ առաջին անգամ գերազանցում է ուրիշ երկրներին առաջատար սպառազինությունների զարգացման մակարդակով՝ ներառյալ հիպերձայնային զենքը։

Անցած տարվա վերջում Ռուսաստանում հերթապահության էր անցել առաջին հրթիռային գունդը, որը զինված էր «Ավանգարդ» հրթիռային համալիրով հիպերձայնային թեւավոր բլոկերով՝ զենք, որի կրկնօրինակը չկա աշխարհում։ Շարունակվում են նաեւ ռուսական սպառազինության այլ նորագույն նմուշների, այդ թվում՝ նավերի դեմ «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռի եւ ռուսական հեռանկարային ռազմավարական «Սարմաթ» հրթիռային համալիրի փորձարկումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ