News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք պետք է մտածենք Հայաստանում ընտրական համակարգի տեխնոլոգիական այլընտրանքներ ունենալու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեսեք՝ հիմա հանրաքվե ունենք նշանակած, որը կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում եւ, ըստ էության, չենք կարող իրականացնել: Բայց կա տեսակետ, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար լինելու է մեզ հետ՝ ոչ միայն Հայաստանում այլեւ ամբողջ աշխարհում, եւ կարող է համաճարակային  վտանգավոր իրավիճակ լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւ այլն:

Մենք պետք է մտածենք, թե արդյոք կարող ենք ունենալ օնլայն քվեարկության հուսալի համակարգ, որի արդյունքները նույնքան վստահելի կլինեն, ինչքան վստահելի են, օրինակ, մեր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, որ այս հարցին պետք է նայենք ոչ միայն ուղղակի որպես ընտրական հարց, այլ սա, ըստ էության, նաեւ մեր պետական անվտանգության հարց է, որովհետեւ եթե հանկարծ պարզվի, որ համաճարակային իրավիճակի պատճառով մենք սահմանափակումներ ունենք քվեարկությունը սովորական կարգով անցկացնելու առումով, դա, ի վերջո, կարող է դառնալ նաեւ քաղաքացիների իրավունքների խախտման շատ մեծ թնջուկ եւ պրոբլեմ:

Որովհետեւ եթե նույնիսկ համաճարակային պայմաններում մենք ասենք՝ կապ չունի, անում ենք ընտրություն, ենթադրաբար շատ քաղաքացիներ, մտավախություն ունենալով, որ իրենք կարող են այդ միջոցառմանը մասնակցելով վարակվել այս կամ այն հիվանդությամբ, կարող են ուղղակի դեֆակտո զրկվել իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

Սա ես ասում եմ ուղղակի որպես մի հարց, որը առնվազն պետք է դիտարկենք եւ այստեղ էլ եզրակացություններ անենք: Իհարկե, սա ուղիղ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության հետ չի առնչվում, բայց, մյուս կողմից, կարող է նաեւ առնչվել, որովհետեւ Սահմանադրությունը կարող է նաեւ այդպիսի հնարավորություններ դիտարկել կամ որոշակի ուղենիշներ եւ ձեւակերպումներ տալ, որոնք հետագա որոշումների կայացման համար ավելի պարարտ հող կստեղծեն», - նշել է Ն. Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ