News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կեսգիշերին հեռուստատեսությամբ Հայաստանի ազգային օրհներգը հեռարձակելու պահանջը պետք է հանվի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, ասաց, որ որոշ հեռուստաընկերություններ խախտում են 24:00-ին օրհներգի հեռարձակման նորմը: Նրանք, ըստ խորհրդարանականի, հաճախ հեռարձակում են նաեւ օրհներգի աղավաղված տարբերակը:

Հակոբյանը, իր հերթին, նշեց, որ իրենք գրավոր տեղեկացնում են՝ թե հիմնի որ տարբերակը պետք է հեռարձակվի, չնայած գործող օրենսդրության հետ կապված ՀՌԱՀ-ը չի կարող այդպիսի հեռուստաալիքներին պատասխանատվության ենթարկել, քանի որ որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ:

«Նրանք դրա իրավունքն ունեն, քանի որ դրա համար պատիժ չի նախատեսվում: Պետք է լինեն նորմեր, որպեսզի հեռուստաալիքները համապատասխանեն դրանց»,- ասաց ՀՌԱՀ նախագահը, ով լիովին ընդունելի է համարում հիմնի հեռարձակումը հեռուստաալիքների աշխատանքի սկզբում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ