News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում լուրջ խնդիրներ կան ֆեյք լուրերի մասով: Այս մասին հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա՝ վերջին շրջանում իրավիճակը սրվել է եւ երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է դարձել: «Բանը հասել է նրան, որ ակնհայտ ֆեյք լուրերը եւ ֆեյսբուքյան գրառումները կարող են հայտնվել էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ նույնիսկ գնալ որոշ հեռուստաալիքներ, եւ դա արվում է ոչ պատահական, այլ՝ լիովին համակարգված ձեւով: Սակայն հավաստի տեղեկատվությունը երբեք անվճար չի լինում, եւ նորությունները թանկ արժեն»,- ասաց քաղաքական թիմի ներկայացուցիչը, ով ակտիվորեն ֆեյքեր էր տարածում՝ լինելով ընդդիմության շարքերում եւ ոչ միայն:

Թունյանը նշեց, որ շատ քաղաքացիներ, տեսնելով մի քանի հարյուր լրատվական աղբյուր, կարծում են, որ տեղեկատվությունն անվճար է, սակայն սխալվում են, քանի որ իրենք վճարում են իրենց ուշադրությամբ: Ընդ որում, նման լրատվամիջոցները ֆինանսական ռեսուրսներ են ստանում մեկ այլ աղբյուրից, այդ թվում՝ գովազդի միջոցով, վճարներ քաղաքական կուսակցություններից, որոնց շահերին ծառայում է տվյալ տեղեկատվությանը:

Ըստ «Իմ քայլի» պատգամավորի՝ պայքարել ֆեյքերի հետ կարող են ինչպես օգտատերերը՝ լինելով ավելի ուշադիր տեղեկատվության նկատմամբ, այնպեսլ էլ կոմպետենտ փորձագետները, ովքեր իրենց ծանրակշիռ հայտարարությունների շնորհիվ բարձրորակ տեղեկատվություն կապահովեն, իսկ դա ի վերջո կհանգեցնի բնակչության մեդիագրագիտության բարձրացմանը: «Ուստի ճիշտ է ԶԼՄ-ները հիմնել ոչ թե գովազդի, այլ բաժանորդագրության վրա: Մարդիկ պետք է պատրաստ լինեն վճարել որակյալ տեղեկատվության համար, սակայն Հայաստանում այդպիսի լրատվամիջոցներ գրեթե չկան, քանի որ հասարակությունը պատրաստ չէ դրան»,- խոստովանեց պատգամավորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Ամենաշատ