News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր  ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած օրենսդիր -գործադիր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր ռազմական հռետորաբանության անդրադարձի կապակցությամբ:

Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ

Երեկ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած օրենսդիր -գործադիր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր խոսքում անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր ռազմական հռետորաբանությանը, նշել է, որ այդ երկրի իշխանությունները սեփական ժողովրդին սնուցում են հաղթական պատերազմի մասին տեսլականներով՝ հավելելով, որ բովանդակային առումով պաշտոնական Բաքուն չի կարող ոչինչ պարտադրել Հայաստանին և Արցախին։

Ոչ վաղ անցյալում Հայաստանի Վարչապետը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն հրաժարվել երկխոսությունից, արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ նա կխոսի։

Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր այդ մտադրության մասին։

Ադրբեջանի ժողովուրդ ասելով, ակնհայտ է, որ Վարչապետը նկատի ունի այդ երկրում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին՝ լեզգիներ, թալիշներ, թաթարներ, ավարներ, քրդեր և այլն։ Ի դեպ, վերջիններս արդեն իսկ ուծացման եզրին են և հաճախ գրվում են որպես ադրբեջանցիներ։

Ադրբեջանում ապրող վերոհիշյալ ազգերի ներկայացուցիչները բազմաթիվ խնդիրներ ունեն գործող իշխանությունների հետ, նրանց ընդվզումը կործանարար հետևանքներով կանդրադառնա Ադրբեջան կոչվող պետության վրա։ Գիտակցո՞ւմ է պաշտոնական Բաքուն այս իրականությունը, մնում է միայն ենթադրել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ