News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերականգնվել է Արարատի մարզի Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող 2.7 կմ երկարությամբ ճանապարհը։ Այն վերականգնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Շինարարությունն իրականացրած «Արարատ ճանշին» ընկերության ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքի մանրամասները։

Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը նշել է‚ որ գոհ են ճանապարհաշինական աշխատանքներից. «Որակով աշխատանք է արվել։ Այսուհետև մարդիկ կքայլեն բարեկարգված մայթերով‚ կերթևեկեն վերանորոգված ճանապարհով։ Որակյալ ճանապարհը նպաստավոր պայման է նաև գյուղատնտեսական մթերքը տեղափոխելու և իրացնելու համար»։

Նշենք‚ որ վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ