News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում եւ որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ այժմ խնդիրը կներկայացնեմ առավել հակիրճ եւ մատչելի:

Այսպես, քննչական ենթակայությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի 6-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /…/ 154.2, /…/ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»:

Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, նրա վերաբերյալ քրեական գործն էլ հարուցվել եւ քննվում է վերը նշված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որի նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:

Ընդ որում, նույն հոդվածի 10-րդ մասով շատ ուղիղ սահմանված է, որ. «Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա եւ սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:
Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես Հատուկ քննչական ծառայության քննիչները /…/>>:

Եթե դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ մեկ նախաքննական մարմնից վերցնել եւ հանձնել այլ նախաքննական մարմնի, ապա հարց է ծագում, թե ինչու է օրենսդիրը շատ ուղիղ սահմանել, որ 6-րդ մասում նախատեսված քրեական գործերը քննում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները:
Նորից եմ հարցնում՝ ինչ նպատակով է նախատեսված այս բացառությունը եւ ում համար, եթե ոչ դատախազի :

Այն, որ դատախազությունն այսպիսի անօրինական պրակտիկա է իր համար ձեւավորել, որի համաձայն ՀՔԾ ենթակայության քրեական գործերը հանձնում է ԱԱԾ-ի քննությանը, դա դեռ չի նշանակում, որ դա օրինական է:

Այն, որ բազմաթիվ դատավորներՙ լավ հասկանալով, որ դատախազի այդ գործողության անօրինականությունը հաստատելով, անօրինական է դառնալու նաեւ ամբողջ քրեական գործը, ուստի դեռեւս խուսափում են այդ պրակտիկան վերացնելու հարցում առաջինը լինելուց, դա դեռ չի նշանակում, որ այդ պրակտիկան օրինական է:

Եթե անգամ այս քրեական գործով եւս դատարաններն այդ խախտումն արձանագրելու համարձակություն չունենան, վստահեցնում եմ, որ մի օր այդ անօրինական պրակտիկան կվերացվի եւ դատախազությունը կվերադառնա օրինականության դաշտ:

Իսկ վերջում, որպեսզի այնպես չլինի, թե սա միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն է, ցանկանում եմ ներկայացնել նաեւ այս խնդրի վերաբերյալ երրորդ՝ գործի ելքով չշահագրգռված կողմի, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Դատախազական անհնազանդություն քննչական ենթակայության նկատմամբ» աշխատությունից մի հատված.

«Դատախազի լիազորությունը: ՀՀ Քր.ԴՕ-ի 190-րդ հոդվածում, որպես կանոն, հստակ սահմանված է նախաքննության այն մարմինը, ով իրավասու է տվյալ քրեական գործով նախաքննություն կատարել (քննչական ենթակայության իմպերատիվ կանոններ): Դատախազը միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում կարող է փոխել կամ որոշել ենթակայությունը (քննչական ենթակայության որոշման հայեցողություն):

Քննչական ենթակայության իմպերատիվ կանոնների առկայության պայմաններում դատախազը չունի հայեցողություն՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնել եւ հանձնել մեկ այլ նախաքննության մարմնի: /.../

Գործնականում դատախազությունը, անտեսելով քննչական ենթակայության իմպերատիվ կանոնները, ինքն իրեն լիազորություն է վերապահել ցանկացած քրեական գործ մի նախաքննության մարմնից վերցնել եւ հանձնել նախաքննության այլ մարմնին։ Նման պրակտիկան ոչ այլ ինչ է, քան անհնազանդություն քննչական ենթակայության ինստիտուտի նկատմամբ»:
Սա էլ երրորդ՝ անկողմնակալ անձի, գիտնականի օբյեկտիվ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ:

Հետեւությունները թողնում եմ ընթերցողին:
Իսկ վերջում նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանն այս հարցին չի անդրադարձել՝ նշելով, որ այս փուլում նման իրավասություն չունի:
Քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի եւ ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, ուստի այս հարցը եւս կլինի բողոքարկման առարկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ