News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էր Ռիադն աջակցում է առանց դրսից միջամտության լիբիական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆրահանը Լիբիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ով աջակցում է Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆ Խաֆթարին, շաբաթ օրը հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է աջակցել Լիբիային՝ արտասահմանյան միջամտության դեմ պայքարում: նա նաեւ հայտարարել է, որ Լիբիայում Եգիպտոսի ցանկացած ուղիղ միջամտություն այժմ միջազգային իրավունքում լեգիտիմ է համարվում: Նրա խոսքով՝ զորքերի տեղաշարժի համար «կարմիր գիծ» է համարվում Սիրտ քաղաքը, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանից մոտ 900 կմ հեռավորության վրա, եւ Ջուֆրա նահանգը:

Լիբիայում ներկայում գործում է գործադիր իշխանության երկու մարմին զուգահեռաբար. ՄԱԿ-ի կողմից ճանաչված եւ Տրիպոլիում գտնվող Ֆաիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությունը եւԱբդալա Աբդուրահման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում եւ աջակցություն ստանում Խալիֆա Խաֆթարի՝ Լիբիայի ազգային բանակի կողմից: Վերջին շրջանում ԱՀԿ ուժերը Թուրքիայի աջակցությամբ ակտիվորեն ճնշում են Խաֆթարի բանակին: Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Խաֆթարի ուժերն աջակցություն են ստանում Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից,  Եգիպտոսից: Իսկ Տրիպոլիի կառավարության կողմից են Թուրքիան, Քաթարը եւ Իտալիան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ