Telegram մեսենջերի մի քանի միլիոն օգտատերերի մասին տեղեկատվությունը հայտնվել է համացանցում: 900 մեգաբայթ ծավալով ֆայլում ունիկալ օգտատերերի իդենտիֆիկատորներ եւ հեռախոսահամարներ են պարունակվում, հաղորդվում է «Դուրովի կոդը» պորտալում: Պորտալի սքրինշոթերում երեւում է, որ ֆայլն ավելի քան 40 միլիոն գրառում է պարունակում: Պարբերականի խմբագրությունը ստուգել է ֆայլը եւ դրանում գտել է իր աշխատակիցների համարները:
Մեսենջերի մամուլի ծառայությունում հայտնել են, որ այդպիսի տեղեկությունը հավաքվում է գրանցման ընթացքում կոնտակտները լրացնելու ներկառուցված գործառույթի միջոցով: Ըստ նրանց՝ դա տեղի է ունենում օգտատերերի գրանցման ընթացքում կոնտակտների լրացման միջոցով: Ընկերությունում հավաստիացրել են, որ հրապարակված կոնտակտների մեծ մասն արդեն ակտուալ չէ: Տվյալների ավելի քան 84 տոկոսը հավաքվել էր մինչեւ 2019-ի կեսը: Տվյալների բազայում էջերի գրեթե 70 տոկոսն օգտատերեր են Իրանից, 30 տոկոսը՝ Ռուսաստանից:
2019-ի ամռանը՝ Հոնկոնգի օգտատերերի հեռախոսահամարների մեծ թվի պատճառով հայտնվեց «Ո՞վ կարող է ինձ հեռախոսահամարով ավելացնել կոնտակտների մեջ» կարգավորումը: Այն, մամուլի ծառայության հաղորդմամբ, դժվարացնում է մեսենջերի օգտագործումը սովորական օգտատերերի համար (Նրանք «անտեսանելի են դառնում» նույնիսկ նրանց համար, ով գիտի նրանց համարը), սակայն «դիսիդենտներին եւ բողոքի շարժումների ակտիվիստներին թույլ է տալիս ամբողջովին թաքցնել կապն իրենց էջի եւ հեռախոսահամարի միջեւ»: