News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշման նախնական փաթեթը` եռամյա ժամկետով ԵԱՀԿ հերթական գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի նշանակման վերաբերյալ, արգելափակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Այդ մասին հայտնում է Turan-ը:

Որոշումը նախատեսում էր ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից վերը նշված ղեկավար պաշտոնների նշանակում՝ մեկ ընդհանուր փաթեթով: ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղարկված բողոքի նոտայում Ադրբեջանի ԱԳՆ-ը իր անհամաձայնությունն է հայտնել ֆրանսիացի դիվանագետ Առլեմ Դեզիրին եւս երեք տարի ժամկետով ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ նշանակելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ը իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իր առաջին եռամյա մանդատի ընթացքում, որը սկսվել է 2017-ի հուլիսի 18-ին, Դեզիրը չափազանց շատ է քննադատել Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը:

Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշումների կայացման գործընթացը հիմնված է փոխհամաձայնության վրա, Ադրբեջանի արտգործնախարարության գործողությունները կարող են ԵԱՀԿ ղեկավարությանը անգործության մատնել մինչեւ այս տարվա սեպտեմբեր, երբ նրանք վերադառնում են իրենց ամառային արձակուրդներից եւ լիարժեք հանդիպումներ են անցկացնում։

Նոր որոշման նախագիծը, ամենայն հավանականությամբ, այդ բարձր պաշտոններում նշանակումները առանձին կնախատեսի, բայց ըստ առկա տեղեկությունների՝ ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիան դեռեւս չի ներկայացրել նոր որոշման նախագիծ` ԵԱՀԿ բարձր մակարդակի ներկայացուցիչների նշանակման վերաբերյալ:

Ֆրանսիացի դիվանագետ, Ֆրանսիայի արտգործնախարարությունում Եվրոպական հարցերով նախկին պետական նախարար Առլեմ Դեզիրը եռամյա ժամկետով ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ է նշանակվել 2017թ․ հուլիսի 18-ին:

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի առաջին դեմարշը չէ ԵԱՀԿ-ում: 2013 թվականի հուլիսին պաշտոնական Բաքուն իջեցրեց Ադրբեջանում ԵԱՀԿ առաքելության գրասենյակի կարգավիճակը: 2014 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը սկսեց աշխատել որպես ծրագրի համակարգող, իսկ 2014-ի մարտի 1-ին այն ղեկավարում էր ադրբեջանական ծագմամբ ֆրանսիացի դիվանագետ Ալեքսիս Շախտախինսկին: Բաքվում որպես ԵԱՀԿ գլխավոր ներկայացուցիչ աշխատելուց մեկ տարի անց դեսպանի գործունեությունը քննադատվեց ԱՄՆ դեսպան Դանիել Բայերի կողմից: Դրան հաջորդեց սկանդալների մի շարք, որոնք կապված էին Շախտախինսկու հետ, որի արդյունքում ԵԱՀԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը որոշեց չերկարաձգել Ալեքսիս Շախտախտինսկու մանդատը, Ֆրանսիան նույնպես չաջակցեց մանդատի երկարաձգմանը:

Այս գործողությունը զայրացրեց Ադրբեջանի իշխանություններին, նախագահ Ալիեւն անձամբ պաշտպանեց Շախտախտինսկուն եւ վերջնագիր ներկայացրեց ԵԱՀԿ-ին, որ եթե նրա լիազորությունները դադարեցվեն, ինքը վերջնականապես կփակի ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում: Չնայած Ալիեւի վերջնագրին, Ալեքսիս Շախտախտինսկին հրաժարական տվեց:

Պաշտոնական Փարիզն իր դիվանագետ Ալեքսիս Շախտախտինսկուն ուղարկեց Ղազախստան, որտեղ նա Ալմաթայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն է:

Ակնհայտ է, որ առանցքային պաշտոններից մեկում ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետի նշանակումը խափանելու փորձը Ալեքսիս Շախտախտինսկու համար Ադրբեջանի վրեժն է Ֆրանսիայից եւ ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զենիրից, ինչպես նաեւ Դեզիրից, ով սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել եւ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ լրագրողներին հետապնդելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու համար, կարծում է Turan-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ