News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չէ՞ որ «Բարգավաճ Հայաստանը» ահաբեկչական կազմակերպություն չէ, որ նրա հետ հանդիպումն անթույլատրելի լինի: Այս մասին հունիսի 25-ին տեսակամրջի ժամանակ ասաց ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ անցյալում Ռուսաստանին մեղադրում էին, որ հարաբերություններ է կառուցում միայն իշխանությունների հետ, իսկ ընդդիմությանն անտեսում է, բայց հիմա երբ աշխատանք է տարվում Հայաստանում քաղաքական ուժերի ամբողջ սպեկտրի հետ, որոշ լրատվամիջոցներում պնդումներ են հնչում, որ Ռուսաստանի դեսպանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ Մոսկվայի աջակցության դրսեւորում է:

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Չեչնիայի նախագահ Քադիրովի հանդիպման մեջ նույնպես ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ Վանեցյանը Հայաստանում գործընթացների լեգիտիմ մասնակից է: Մոսկվան հաշվի է առնում անցյալի սխալները եւ հարաբերություններ է հաստատում բոլորի հետ»,- հավելեց փորձագետը:

Նա նշեց, որ երբ մարտի 8-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում քաղաքական փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվում ընդդիմության եւ իշխանությունների միջեւ, դրա վրա, չգիտես ինչու, ոչ ոք չզարմացավ:

Սերգեյ Մարկեդոնովը պարզաբանեց, որ շարունակվում է սերտ համագործակցությունը պաշտոնական անձանց մակարդակով. Ռուսաստանի նախագահ Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի շատ հանդիպումներ է անցկացրել, քան նրա նախորդի հետ, ինտենսիվ բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների եւ պաշտպանության նախարարների հանդիպումները: «Մոսկվան երբեք չի խոսել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն, ինչի վրա զարմացել են նույնիսկ արեւմտյան լրատվամիջոցները: Ռուսաստանը ճանաչել է Փաշինյանի իշխանությունը, որովհետեւ Մոսկվայում հասկանում էին, որ նրան ժողովուրդն է աջակցում: Դա գուցե միամիտ աջակցություն է եւ որոշ դրական պահերը գերագնահատված են, բայց դա ձեր երկիրն է»,- ասաց քաղաքագետը:

Մարկեդոնովի կարծիքով՝ կարելի է գրանցել, որ տեղի է ունենում հայկական իշխանության լանդշաֆտի լուրջ վերափոխում: «Ձեւավորվում է ընդդիմություն, որի առաջնորդը կտրվել է նոր իշխանություններից եւ կապված չէ նախկին իշխանությունների հետ: Խոսքը Վանեցյանի կուսակցության մասին է: Ամեն դեպքում, հիմա ժողովրդի աջակցության առումով Փաշինյանի համար առայժմ ամենաշահավետ իրավիճակն է, բայց ժողովրդականությունը հավերժական չէ, առավել եւս Հայաստանում, ինչպես ցույց է տալիս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Ժառանգություն» կուսակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մյուսների փորձը»,- ամփոփեց նա:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի քրեական գործերով:

Այս ֆոնին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում էր ունեցել Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ